Հայաստանի 7 բռնցքամարտիկ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Անցած տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի հունիսի 4–ին Փարիզում։
Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով մրցաշարին, որին կմասնակցեն ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշային), Անի Հովսեփյանը (69 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Կորյուն Սողոմոնյանը ուղեգիրը նվաճել էր՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։