Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանին ևս մեկ զորամաս է սկսել գործել
Հայաստանի հետ պետական սահմանին՝ Կուբաթլուի շրջանի տարածքում, նոր զորամաս է սկսել գործել, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով պետական սահմանային ծառայությունը:
Նշվում է, որ զորամասի հիմնումն իրականացվում է ենթակառուցվածքի ստեղծման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների շրջանակներում՝ ռազմական անձնակազմի ծառայողական գործունեության բարելավման նպատակով: