Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը մայիսի 10-ից արդեն հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Նախարար
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը մայիսի 10-ից արդեն հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում արդեն 10 000 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, եւ պատվաստման տեմպերը օրեցօր աճում են:
Այս պահի դրությամբ, 3 պատվաստանյութ ունենք երկրում, երկուսը՝ AstraZeneca-ն եւ Sputnik V-ն արդեն բաժանված են պոլիկլինիկաներով եւ հասանելի են բոլորի համար, երրորդը՝ չինական Sinovac-ը, երկուշաբթի օրվանից կլինի բոլոր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում:
Նախարարի խոսքով, պատվաստման կարգը Հայաստանում հնարավորինս հեշտացվել է, որպեսզի մեծ թվով քաղաքացիներ կարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ իր կցագրումից անկախ, եւ պատվաստվել: