Դերասանուհի Հոլի Բերրին տղա է ունեցել
Հայտնի դերասանուհի Հոլի Բերրին կրկին մայր է դարձել: Նշենք, որ նա ուներ մեկ երեխա: 47-ամյա դերասանուհու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դերասանուհին երեխային ունեցել է շաբաթ օրը “Cedars-Sinai” հիվանդանոցում:
Նշենք, որ նա իր առաջին ամուսնուց ունեցել էր աղջիկ, որը այժմ 5 տարեկան է, իսկ այս երեխան ունեցել է իր երկրորդ ամուսնությունից, որը կայացել էր այս տարվա հուլիս ամսին: