«Զենիթը» 6 գոլ խփեց «Լոկոմոտիվին» և դարձավ Ռուսաստանի չեմպիոն
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական դաշտում 6:1 հաշվով ուժեղ գտնվեց Մոսկվայի «Լոկոմոտիվից» և ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պետերբուրգցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը, ռուս Արտյոմ Ձյուբան խփեց 2 գոլ, իսկ բրազիլացի կիսապաշտպան Մալկոմն աչքի ընկավ մեկ անգամ:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը հավաքեց 61 միավոր և 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվից»:
«Զենիթը» 7-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն (2007, 2010, 2011/12, 2014/15, 2018/19, 2019/20, 2020/21): Սերգեյ Սեմակն առաջին մարզիչն է, որը «Զենիթին» 3 անգամ հասցրեց չեմպիոնության:
Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր
«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 6:1
Արտյոմ Ձյուբա, 19, 51, Սերդար Ազմուն, 39, 45+3, 46, Մալկոմ, 67 – Ֆրանսիս Կամանո, 56