«Ակնհայտ է, որ տիեզերքը պատերազմական գործողությունների գոտի է»․ ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար
ԱՄՆ-ի տիեզերական ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի գեներալ Ջոն Ռեյմոնդը տիեզերքը հայտարարել է ռազմական գործողությունների գոտի և նախազգուշացրել, որ Չինաստանն ու Ռուսաստանն ունեն այնպիսի զինատեսակներ, որոնք ունակ են ոչնչացնել ամերիկյան արբանյակները, հայտնում է The Washington Post-ը։
«Ակնհայտ է, որ տիեզերքը, ինչպես երկինքը, ցամաքն ու ջուրը, պատերազմական տարածք է։ Սա իրականություն է դարձել վերջին տարիների ընթացքում, քանի որ Չինաստանը, որը մեր մշտական սպառնալիքն է, և Ռուսաստանը մշակել են զենքեր, որոնք կարող են խափանել մեր արբանյակների աշխատանքը կամ ոչնչացնել դրանք», - ասել է Ռայմոնդը։
Ըստ ռազմաօդային ուժերի գեներալի՝ իրենց նպատակն է ոչ թե ներքաշվել տիեզերքում սկսվող կամ տարածվող հակամարտությաը, այլ կանխել դա։
Ջոն Ռեյմոնդը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է տիեզերքում հանդես գա «դիսպետչերի» դերում և վերահսկի շարժը՝ արբանյակների և այլ տիեզերական օբյեկտների աղետներից խուսափելու համար: