Լոնդոնում 2 բնակելի շենքերն իրար միացնող թափանցիկ լողավազան է կառուցվել` 35 մետր բարձրության վրա (լուսանկարներ)
Լոնդոնի բիզնես թաղամասերից մեկում լողավազան է կառուցվել, որը գտնվում է երկու նոր բնակելի շենքի միջև` 35 մետր բարձրության վրա:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, թափանցիկ լողավազանի երկարությունը կազմում է 25 մետր: Այն պատրաստված է ակրիլային նյութից և կարող է մինչև 673 000 լիտր ջուր պարունակել:
Լողավազանը հնարավորություն կտա լողորդներին հանգստանալիս վայելել դեպի խորհրդարանի շենքը, «Լոնդոնի աչք» սատանի անիվը և մայրաքաղաքային համայնապատկեր բացվող տեսարանը:
Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների և ճարտարապետական նորարարությունների շնորհիվ Sky Pool («Երկնային լողավազան») անվանումն ստացած ավազանը կարող է դիմանալ երկու 10 հարկանի շենքում տեղի ունեցող բնական շարժումներին:
Հայտնի է, որ յուրաօրինակ լողավազանի բացումը տեղի կունենա մայիսի 19-ին: