Նադալը` 2-րդ ռակետ, Մարգարիտա Գասպարյանը նահանջել է
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ապրիլի 26-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի հաղթողի տիտղոսը 12-րդ անգամ նվաճելուց հետո շրջանցել է ռուս Դանիիլ Մեդվեդևին և բարձացել երկրորդ տեղ:
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 23-րդ տեղը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 9 աստիճան և հայտնվել 98-րդ տեղում: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը:
ATP, վարկանիշային աղյուսակ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11 963 միավոր
2 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9810
3 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 9700
4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 8365
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 7980
6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 6125
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 6000
8 (8). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5875
9 (9). Դիեգո Շվարցման (Արգենտինա) - 3765
10 (10). Մատեո Բերետինի (Իտալիա) - 3568
23 (23). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2280