ԱՄՆ-ում չեն կարողանա աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին դիվանագիտական ներկայացուցչություններում
«Ոչ բարեկամական պետությունների» շրջանում, որոնց դիվանագիտական ներկայացուցչություններում կարգելեն աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին, միանշանակ ներառված է ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա պատմել է, որ այդ երկրների ցանկն այժմ ձեւակերպվում է, իսկ կառավարության որոշումը նախապատրաստվում է միջգերատեսչական ձեւաչափում:
«Սակայն, ինչպես մենք հրաշալի հասկանում ենք, ամբողջ պատմությունը սկսվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բացարձակ ոչ բարեկամական գործողությունների հերթական շարքից մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցերի սահմանմամբ եւ անհիմն կերպով ռուս դիվանագետների հերթական արտաքսմամբ»,-նշել է Զախարովան:
Ամբողջ ցանկը հայտնի կդառնա, երբ հրապարակվի կառավարության որոշումը: