Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպումը կկայանա հունիսին. Յուրի Ուշակով
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ գոյություն ունի նախնական պայմանավորվածություն դրա անցկացման հստակ ամսաթվերի մասին, սակայն դրանք դեռեւս չեն ներկայացվում: Սակայն Ուշակովը եզրափակել է, որ հանդիպումը նախատեսվում է հունիսին:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ստանում է Վաշինգտոնից ազդանշաններ այդ բանակցություններն անցկացնելու եւ երկկողմանի հարաբերությունների մասին հարցերը քննարկելու իրական ցանկության մասին: