Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. վաճառում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են, նրանք էլ կարող են մեր արտադրանքը ձեռք բերել. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հաղորդում է RT-ն:
«Մենք ԱԹՍ-ներ ենք վաճառում նրանց, ովքեր դիմում են, մենք որևէ նախապայման առաջ չենք քաշում այդ հարցում: Ուկրաինայի հետ այս գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր արտադրանքի կարիքը կունենա, ապա ինչպես մենք ենք նրանցից C-400 գնել, այնպես էլ մեր արտադրանքը կվաճառենք նրանց»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է նաև, որ Անկարան լավ փոխհարաբերություններ ունի թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ:
«Հակամարտության և ռազմական դիմակայության միջոցով խնդիրը չի լուծվելու: Կոչ ենք անում գնալ դիվանագիտական կարգավորման»,- ասել է Չավուշօղլուն: