Ռուսաստանի կողմից Եվրոպայի նկատմամբ սպառնալիքներ կան. Գերմանիայի պաշտպանության նախարար
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի նկատմամբ անվտանգային սպառնալիքներ կան, հաղորդում է ТАСС-ը:
«Ռուսաստանի սպառազինությունների կատարելագործումը և Եվրոպայի հարևանությամբ ռազմական օպերացիաների իրականացումը իրական սպառնալիքներ են ստեղծել, և դրանք կոնկրետ և անմիջական սպառնալիքներ են: Ով խոսում է այս մասին, չի նշանակում, թե Ռուսաստանի դեմ է տրամադրված, այլ պարզապես քաղաքական փաստեր է մատնանշում»,- նշել է նախարարը:
Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհանգստություն է հայտնել ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ նշելով, թե Մոսկվայի գործողությունների նպատակը հակառակ կողմից արձագանք հրահրելն է եղել: