Հայաստանի 5 մարմնամարզիկ կմեկնի Բազել՝ Եվրոպայի առաջնության
Ապրիլի 21-25-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան եւ Արմեն Պետրոսյան:
Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին: Արթուր Դավթյանը հանդես կգա նժույգի եւ հենացատկի վարժություններում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը կպայքարեն օղակների վարժությունում, Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Էլֆիկ Նազարյանի հետ կլինի մրցավարական կազմում: Թիմը Բազելում կգլխավորի մարզիչ Հայկ Նազարյանը:
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: