Ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա մեկնելու արգելքի ֆոնին Հունաստանն ակնկալում է կես միլիոն զբոսաշրջիկ ընդունել ՌԴ-ից
Հունաստանը ձգտում է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի հարցում այս տարի հասնել 2019 թվականի ցուցանիշին, հայտնում է Greek City Times-ը։
2019 թվականին Հունաստանն ընդունել է 600 հազար ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարի ակնկալում է Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը հասցնել 500 հազարի։
Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարի Թեոխարիսը Մոսկվայում ասել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով, կարող են մուտք գործել Հունաստան, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կորոնավիրուսային թեստի բացասական պատասխան։ Բացի ՌԴ քաղաքացիներից Հունաստան կարող են այցելել նաև այն զբոսաշրջիկները, որոնք պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով։
Այս քայլի հետևանքով Թուրքիան կկորցնի շուրջ 500 հազար ռուս զբոսաշրջիկ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը սոցցանցերում ռուսներին հորդորել էր հայրենասիրություն ցուցաբերել և հրաժարվել անբարյացակամ երկրներ մեկնելուց՝ ոչ միայն կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, այլև քաղաքացիական համերաշխության զգացումից ելնելով։ Կոսաչյովը հիշեցրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Ղրիմի ռնակցումը չճանաչելու սկզբունքային որոշման մասին։
Նա նշել էր, որ հենց նման իրավիճակներում է «փորձարկվում ազգի հայրենասիրությունը»։