Ստրասբուրգում կառուցվող թուրքական մզկիթը նոր սեպ է ֆրանս-թուրքական հարաբերություններում. VoA
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կառուցվող թուրքական մզկիթը նոր սեպ է ֆրանս-թուրքական հարաբերություններում, գրում է VoA-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստրասբուրգի քաղաքապետը հավանություն էր տվելԵվրոպայի ամենամեծ մզկիթի կառուցման համար գումար հատկացնելուն. մզկիթը կառուցվում է թուրքական «Միլլի Գյորուշ» թուրքական իսլամիստական շարժման ջանքերով, որը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարոթյուն և զարագացում» կուսակցության հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալ Դարմանեն տեղեկացրել էր, որ «Միլլի Գյորուշ» թուրքական իսլամիստական շարժման արժեքները հակասում են Ֆրանսիայի արժեքներին։
KU Leuven համալսարանի պրոֆեսոր Էրքան Թոգուսլուն ասել է․ «Թուրքիայի կառավարությունը ցանկանում է օգտագործել այս (Ստրասբուրգ) մզկիթը և «Միլլի Գյորուշ» թուրքական իսլամիստական շարժումը՝ որպես փափուկ ուժի մի տեսակ։ Նրանք օգտագործում են թուրքական մզկիթները, թուրքական միությունները և Եվրոպայում գտնվող թուրքական սփյուռքն իրենց քաղաքականության, ոչ թե շահերը պաշտպանելու համար»։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Թուրքիան կարող է փորձել միջամտել հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ընտրություններին։