ԱՄՆ-ի և Թուրքիայի միջամտությունն ուկրաինական հակամարտությանը կարձակի Ռուսաստանի ձեռքերը Սիրիայում. «Репортер»-ը վերլուծել է՝ ինչ պատասխան կարող է տալ ՌԴ-ն Ուկրաինայի արտասահմանյան «հովանավորներին»
Վերջերս շատ են քննարկումներն այն մասին, թե ինչ ձևաչափով կարող է պատերազմ սկսվել Դոնբասում, և ինչ դերակատարություն կունենա դրանում Ռուսաստանը, որը համարվում է Դոնեցկի և Լուգանսկի անվտանգության երաշխավորը: Այս մասին գրում է Репортер-ը՝ նշելով, որ ուսումնասիրվել են ՌԴ ՊՆ գործողությունների երեք հնավոր սցենարներ, որոնք պայմանականորեն անվանվել են «էքսպանսիա», «օսական սցենար», «ինքներս, դարձյալ ինքներս»: Պարբերականը, կարծիք հայտնելով, որ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, ընտրել է երրորդ տարբերակը, վերլուծել է, թե ինչպես և որտեղ Ռուսաստանը կարող է պատասխանել Ուկրաինայի արտասահմանյան «հովանավորներին»:
Ուկրաինական պատերազմի գլխավոր «հովանավորը» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն է, որը 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղափոխություն իրականացրեց` իշխանության բերելով ռուսաֆոբ ռեժիմի: Այժմ Վաշինգտոնը Կիևին հրահրում է, որպեսզի վերջինս փորձի ռազմական ուժով վերադարձնել վերահսկողությունը Դոնբասում: Միևնույն ժամանակ Ուկրաինային անմիջական օգնություն են խոստացել ԱՄՆ-ից:
Սակայն վերջին կես տարվա ընթացքում ուկրաինական ուղղությամբ աշխատող նոր խաղացող է հայտնվել՝ Թուրքիան: Առաջին հայացքից Թուրքիայի մասնակցությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն պետք է հիշել, որ պատմական առումով բոլորովին վերջերս և՛ Ղրիմը, և՛ Նովոռոսիան ընդգրկված են եղել Օսմանյան կայսրության կազմում և հետ են գրավվել Ռուսական կայսրության կողմից: ԽՍՀՄ փլուզումից ի վեր Անկարան ամեն կերպ ձգտել է հիմնավորվել Ուկրաինայում և թերակղզում՝ իրականացնելով մշակութային, կոմերցիոն, կրթական և կրոնական նախագծեր: 2014 թվականին Ղրիմի անսպասելի միացումը Ռուսաստանին խառնել է Թուրքիայի ծրագրերը: Այսօր թուրքերը ձգտում են կրկին ամրապնդվել Ուկրաինայում՝ հակառուսական քարտեզ մշակելով:
Անկարան արդեն 35 «Բայրքաթար» հարվածային անօդաչու է վաճառել Կիևին, որոնք կարող են վերացնել զինտեխնիկան Դոնբասում: Թուրքիան պատրաստ է օգնել Ուկրաինային ռազմածովային նավատորմի վերականգնման հարցում՝ 4 ռազմանավ ժամանակակից վաճառելով, որոնք համարվելու են «Նեպտուն» հականավային հրթիռներով:
Բացի ռազմատեխնիկական համագործակցության խորացումից Անկարան հետաքրքրված է Ուկրաինայում քաղաքականապես հաստատվելու հարցում, ինչպես դա արեց Ադրբեջանի դեպքում: Հայտնի չէ, թե հակամարտող կողմերի համար որքան հաջող կզարգանան ռազմական գործողությունները Դոնբասում, սական վաղ թե ուշ դրանց արդյունքներն ինչ-որ կերպ հարկ կլինի արձանագրել: Ամենայն հավանականությամբ, Կիևը կպնդի, որ սահմանազատման նոր գիծ որոշվի և խաղաղապահներ ու միջազգային դիտորդներ ներգրավվեն: Զարմանալի չի լինի, եթե նրանց թվում հայտնվել թուրք զինվորականները Ուկրաինայի դաշնակցի իրավունքով, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում:
Իսկ ի՞նչ կպատասխանի Ռուսաստանը: Տարբերակները շատ չեն: Ուկրաինայի հետ սահմանին 28 գումարտակային մարտավարական խմբեր են տեղակայված: Պարբերաբար նոր զինտեխնիկա է տեղակայվում: Ի պատասխան Դոնբասի դեմ լիամասշտաբ հարձակումներին՝ ՌԴ ՊՆ-ն կարող է զորք մտցնել հարյուր հազարավոր ռուս քաղաքացիների պաշտպանելու համար, որոնք ապրում են Դոնեցկում և Լուգանսկում: Հնարավոր է նույնիսկ հետագա առաջխաղացում ուկրաիանական տարածքի ուղղությամբ: Սակայն դա այն տարբերակն է, որը կցանկանային տեսնել ԱՄՆ-ում: ՌԴ զորքերի անմիջական մուտքին Ուկրաինա ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կպատասխանեն կոշտ պատժամիջոցների փաթեթով, որոնք դե ֆակտո կարող են բերել տնտեսական և քաղաքական մեկուսացման:
Պատասխանելով Դոնբաս զորք մտցնելու հավանականության մասին հարցին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ նման ծրագրեր չկան:
Ըստ պարբերականի՝ էքսպանսիայի նման սցենարը իրատեսական չէ, իսկ «օսական սցենարը» 50-50-ի սահմանում է:
Հոդվածագիրը նկատում է, որ Ուկրաինային ամերիկյան և թուրքական աջակցությանը Ռուսաստանը կարող է պատասխանել հարվածով սիրիական ուղղությամբ: Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում անօրինական ներկայություն են ծավալում. Անկարան գրավել է Իդլիբ և Աֆրի նահանգների հյուսիսային հատվածը, իսկ Վաշինգտոնը՝ երկրի հյուսիսարևելյան հատվածը, որը հարուստ է նավթահանքերով:
«Մի՞թե զարմանալի կլինի, եթե Սիրիայում հայտնվեն վերապատրաստված և զինված խմբավորումներ, որոնք կազմված կլինեն ինչպես տեղի բնակիչներից, այնպես էլ նրանց աջակցող օտարերկրա վարձկաններից, որոնք լայնամասշտաբ պարտիզանական պատերազմ կսկսեն և անդադար հարվածներ կհասցնեն թուրքական և ամերիկյան բազաներին, դիրքերին, զինվորական շարասյուներին և բենզին տեղափոխող մեքենաներին: Ցինկե դագաղների հոսքը Անկարա և Վաշինգտոն կտրուկ կաճի»,- եզրափակում է պարբերականը: