Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենք է մշակում, որը թույլ է տալիս երկրում գտնվող միգրանտներին օրինականացվել
Ռուսաստանի ՆԳՆ-ն մշակում է օրինագիծ, որը թույլ կտա օտարերկրացիներին եւ քաղացիություն չունեցող անձանց օրինականացնել իրենց ներկայությունը երկրում՝ չնայած առկա խախտումներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օրինագծով կկարգավորվեն առանձնահատուկ հանգամանքներում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա քաղաքացիների ժամանման պայմաններն ու կարգը: Դրա անցումային եւ եզրափակիչ դրույթներում ենթադրվում է ամրապնդել օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ միգրացիայի ոլորտում հաստատված պահանջները խախտած բոլոր անձանց հնարավորությունը կարգավորելու իրենց իրավական դրությունը սահմանված ժամանակահատվածում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ այդ քաղաքացիների նկատմամբ վարչական ազդեցության միջոցներ չեն կարող կիրառվել, իսկ ավելի վաղ ընդունված որոշումները՝ կչեղարկեն:
Հաղորդվում է նաեւ, որ այժմ Ռուսաստանում օրենսդրական մակարդակում բացակայում է «միգրացիոն ամնիստիայի» ինստիտուտը, որը թույլ է տալիս որեւէ պետական մարմնին կամ պաշտոնատար անձին որոշում կայացնել օտարերկրացու իրավական կարգավիճակի վերաբերյալ: Ընդ որում՝ մի շարք օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց որոշ խմբերին անգամ այսօրվա դրությամբ օրինականացնել իրենց ներկայությունը երկրում: Փաստաթղթում նաեւ նշված է, որ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ մարդկանց առանձին կատեգորիաներ, որոնք երկար ժամանակ գտնվում են երկրում առանց կարգավորված իրավական կարգավիճակի: