Իգոր Նիկոլաևին հանձնել են Ռուսաստանի ժողովրդական արտիստի վկայականը
Հայտնի ռուս կոմպոզիտոր եւ երգիչ Իգոր Նիկոլաեւին ՌԴ ժողովրդական արտիստի վկայական եւ կրծքանշան են հանձնել: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։ Ինչպես նշել է երաժիշտը, պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պատվավոր կոչում շնորհելու մասին դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն կորոնավիրուսային վարակի պատճառով հանձնման հանդիսավոր արարողությունը հետաձգվել է:
«Հիանալի է, քանի որ կրկին տոնական տրամադրություն ունենք եւ զգացողություն, որ եւս մեկ անգամ պարգեւատրվել ենք: Շնորհակալություն բոլորիդ, իմ սիրելի ունկնդիրներ եւ հանդիսատես։ Այս կոչման մեջ ձեր սերն է իմ եւ իմ երգերի հանդեպ, որոնք ես գրել եմ ձեզ համար այս բոլոր տարիներին», - գրել է երգիչը։
Կրեմլ պարգեւատրման համար Իգոր Նիկոլաեւը ներկայացել է երիտասարդ կնոջ՝ Յուլյա Պրոսկուրյակովայի հետ: Երգահանը երկրպագուներին ուղղված ուղերձում շնորհակալություն է հայտնել երաժշտական ինդուստրիայում նրա ներդրումը գնահատելու համար։