Վրաստանի հավաքականի հարձակվողը՝ Բավարիայի դիտակետում
Ռուսական «Ռուբինի» ու Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Խվիչի Կվարցխելիան կարող է հայտնվել Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Express.de-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, 20-ամյա խաղացողի գործակալը վստահեցնում է, որ իր հաճախորդը կարիերան կշարունակի «Ռեալում» կամ «Բավարիայում»:
Հարձակվողը Մունդիալի ընտրական փուլի վերջին 2 խաղում նույնքան գոլ է խփել՝ գրավելով Իսպանիայի ու Հունաստանի հավաքականների դարպասները:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռուբինի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 3 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: