Ալիևը թուրքական «Բայրաքթար» անօդաչուներն արտադրող ընկերության տնօրենին պարգևատրել է «Ղարաբաղ» շքանշանով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է թուրքական Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարին:
Ինչպես հաղսորդում է haqqin.az-ը, Ալիևը Բայրաքթարին պարգևատրել է «Ղարաբաղ» շքանշանով՝ եղբայրական կապերի ամրապնդման, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման, Ադրբեջանի ինքնիշխանության և «տարածքային ամբողջականության» (չակերտները-Խմբ.) ապահովման գործում ունեցած ներդրման համար:
Նշենք, որ Baykar ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Բաքվի կողմից լայնորեն կիրառվել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: