Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին 5.2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին 5.2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին:
Հաղորդվում է, որ երկարաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 243 հազար բնակչություն ունեցող Անգարսկ քաղաքից 273 կմ դեպի հարավ-արևմուտք և մոնղոլական Տուրտ բնակավայրից 29 կմ դեպի հարավ-արևմուտք:
Ցնցման օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: