Apple-ը չի կարողացել Swatch-ին արգելել գործածել Սթիվ Ջոբսի հայտնի արտահայտությունը
Լոնդոնի դատարանը որոշել է, որ Apple-ը չի կարող միանձնյա լինել հիմնադրի՝ Սթիվ Ջոբսի «One more thing» («Եվս մի բան») արտահայտության իրավատերը. Ջոբսն այն հաճախ էր գործածում ընկերության նոր սարքերը ներկայացնելու ընթացքում։ Հայցը կապված էր շվեյցարական «Swatch» ընկերության կողմից այն գրանցելու փորձի հետ, հայտնում է Bloomberg-ը։
Դատավորը եզրակացրել է, որ այդ արտահայտության գործածման Swatch-ի ծրագրերը կարող էին թելադրված լինել Apple-ին «զայրացնելու» ցանկությամբ, ինչը դա անօրինական չի դարձնում, ինչպես նաեւ նշել է, որ նման խոքեր ասում էր նաեւ 1970-ականներին հայտնի սերիալից խուզարկու Կոլոմբոն։
Սա Apple-ի եւ Swatch-ի առաջին կոնֆլիկտը չէ․ 2015թ․-ին ամերիկյան ընկերությունը չի կարողացել իր խելացի ժամացույցները iWatch անվանել iSwatch-ի գոյության պատճառով: Հետագայում Swatch-ը «Tick Different» («Այլ կերպ տկտկացրու») նշանաբան առաջ քաշեց, որը նման է Apple-ի «Think Different» («Այլ կերպ մտածիր») նշանաբանին, որն իր հերթին պատասխան էր IBM-ի «Think» («Մտածիր»)-ին, հիշեցնում է «Афиша Daily»-ն։