Հայաստանի լրագրողների հավաքականը ֆուտբոլային մրցաշարի կմասնակցի Եգիպտոսում
Եգիպտոսում ապրիլի 1-ից 3-ը տեղի կունենա լրատվամիջոցների և լրագրողների 8-րդ ֆուտբոլային միջազգային մրցաշարը, որն այս անգամ կանցկացվի Շարմ էլ Շեյխ քաղաքում։
«TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ մրցաշարին կրկին կմասնակցի Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը, որը 2019 թվականին արծաթե մեդալակիր է դարձել այդ մրցաշարում, հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի հավաքականից բացի, մրցաշարին կմասնակցեն ևս հինգ լրագրողական թիմեր՝ Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Ղազախստանից: Երեք օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։
Հիշեցնենք, որ լրագրողների Հայաստանի հավաքականը, որտեղ ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից և մեդալակիր է։