Հենակներ մինչև կյանքի վերջը. Նատալյա Ֆատեևան ծանր վարակ է տարել
86-ամյա Նատալյա Ֆատեեւային յուրաքանչուր քայլ ցավով է տրվում. արդեն մի քանի տարի նա ստիպված է հենակներով քայլել նույնիսկ տանը։ Որոշ ժամանակ առաջ աստղին ախտորոշում է դրվել՝ արթրոզ, ինչի հետեւանքով հոդերի փոխման վիրահատություն է կատարվել։ Դրանցից մեկին օրգանիզմը չի հարմարվել, եւ դերասանուհին կրկին հայտնվել է վիրահատական սեղանին։ Պրոցեդուրան հանգեցրել է վարակի եւ բժիշկներին նոր այցերի պատճառ դարձել։
«Այդ ամենը հատելու եւ հակաբիոտիկներ նշանակելու փոխարեն ինձ տվել են բաժանմունքի վարիչի ձեռքը, որը բոլորովին այլ մասնագիտացում ուներ։ Իմ կարծիքով՝ նա զբաղվում էր ծնկներով։ Այդ բժիշկն ամբողջ ընթացքում ինձ վիրակապեր է նշանակել։ Ես երեք ամիս գնացել եմ, սակայն վիճակը չէր լավանում։ Հակառակը, ինչ-որ պահի ավելի վատացավ։ Սարսափելի վարակ սկսվեց»,- հավելել է նա։
Այդ ընթացքում տուժել են արտիստի ոսկորներն ու մկանները։ Սակայն խնդիրները հաջողվել է լուծել միայն մասնակիորեն։ Հիվանդության պատճառով Ֆատեեւան չի կարողանա հրաժարվել տեղաշարժման համար օգնող միջոցներից։ «Երբ հատել են, պարզվել է, որ վարակը վնասել է փափուկ հյուսվածքն ու ոսկորը։ Ոսկորը վերականգնել են, իսկ փափուկ հյուսվածքը՝ ոչ։ Դրա պատճառով ես ամբողջ կյանքի ընթացքում ստիպված եմ հենակներով քայլել»,- խոստովանել է Նատալյա Նիկոլաեւնան։