Չինաստանում 100 մետր երկարությամբ կամուրջն իր արտառոց դիզայնի շնորհիվ դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը (լուսանկարներ)
Չինաստանի Չժեցզյան նահանգում Ռուիի ճկվող կամուրջը բացվել է 2020 թվականին․ 100 մ երկարությամբ կամուրջը դարձել է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, գրում է Mirror-ը։
140 մետր բարձրությամբ կամրջի լուսանկարները, որի նախագիծը ներկայացվել էր դեռևս 2017-ին, սոցցանցերում են հայտնվել միայն այս տարեսկզբին՝ արժանանալով օգտատերերի հիացական մեկնաբանություններին։
Կամուրջի դիզայնը ոգեշնչված է jade ruyi կոչվող առարկայից, որ Չինաստանում հաջողության խորհրդանիշ է համարվում։
Այն բաղկացած է երեք ալիքավոր կամուրջներից, իսկ հատակը պատրաստված է ապակուց։