«Արտավազդ 2020-2021». Տաթեւ Ղազարյանը` «Լավագույն դերասանուհի», Արման Նավասարդյանը` «Լավագույն դերասան»
Քիչ առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիան թատրոնում ավարտվեց «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանկների արժանացան թատերական ոլորտի տարվա լավագույնները: Ամենաինտրիգային` «Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» տիտղոսներին, համապատասխանաբար, արժանցան Արման Նավասարդյանը եւ Տաթեւ Ղազարյանը:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Նարինե Գրիգորյանը` «Լոռեցի Սաքոն», եւ Վահե Շահվերդյանը` «Անուշ» ներկայացումների համար: «Լավագուկն ներկայացում անվանակարգում հաղթեց Նարինե Գրիգորյանի «Փափլիկը» ներկայացումը (Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն):
Մրցանակավաշխությունն անցկացվում է ամեն տարի մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: