Մաուրիցիո Սարին բանակցություններ է վարում թուրքական թիմերից մեկի հետ
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է բանակցել «Ֆեներբախչեի» հետ, հաղորդում է football-italia-ն: Այս պահին կողմերը բանակցում են:
62-ամյա մասնագետը նախորդ ամռանը հեռացավ Թուրինից, բայց մինչ հիմա պայմանագրով կապված է «Յուվենտուսի» հետ:
Օրեր առաջ թուրքական ակումբը հեռացրեց Բուլուտին, իսկ այժմ մարզչական աշխատանքը կատարում է Էմրե Բերեզօղլուն: