Հայկ Մարտիրոսյանը մոտ է շախմատի Հայաստանի հավաքականը համալրելուն
4 Հայ շախմատիստ այս օրերին վիճարկում է ազգային հավաքականում վերջին ուղեգրի համար:
Արման Փաշիկյանը, առողջական խնդիրների պատճառով, դուրս է եկել մրցաշարից։ Այժմ պայքարը շարունակում են Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Շախմատիստները խաղում են շրջանաձև մրցակարգով: Կայացել է 4 տուր: 2 միավորով առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է: 1-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը:
5-րդ տուրում, այսօր, Հայկ Մարտիրոսյանը հանգստանում է, իսկ Պետրոսյանն ու Տեր-Սահակյանը մրցում են միմյանց հետ:
Վաղը կկայանա վերջին՝ 6-րդ տուրը: