Զախարյանը՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ռեկորդակիր
Հինգշաբթի` մարտի 25-ին, տեղի ունեցավ Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ռուսաստան – Իսլանդիա հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ Գյորում (Հունգարիա) և ավարտվեց Ռուսաստանի ընտրանու հաղթանակով` 4: 1 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ՝ հաշիվը դարձնելով 3: 0: Այդ պահին Դինամոյի կիսապաշտպանը 17 տարեկան էր, 9 ամսական և 27 օրական: Այսպիսով՝ Զախարյանը դարձավ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Ֆեդոր Սմոլովին, ով 2008 թ.-ին 18 տարեկանում էր խփել իր առաջին գոլը: