Ռուսաստանի բնակիչը կենցաղային վիճաբանության ժամանակ ողջ-ողջ այրել է կնոջը
Ռուսաստանի Դաշնութան կազմում գտնվող Բաշկորտոստանի (Բաշկիրիա) բնակիչը կենցաղային հողի վրա ծագած ընտանեկան վիճաբանության ընթացքում բենզին է լցրել կնոջ վրա ու այրել նրան:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կինը մարմնի 80 տոկոսի այրվածք է ստացել և մահացել հիվանդանոցում, իսկ տղամարդուն հոսպիտալացրել են այրման արտադրանքից թունավորմամբ:
ՌԴ ՔԿ տարածքային վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բելորոցկ քաղաքում: Տեղի 63-ամյա բնակիչը տանը կռիվ է սարքել կենցաղային հողի վրա և ծեծի ենթարկել իր 63-ամյա կնոջը, ինչի հետո հրկիզել է նրան:
Մինչ այդ կինը հասցրել է զանգել հարազատներին և խնդրել ոստիկանություն կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բացել են տան դուռն ու շտապ օգնություն կանչել: Չնայած ցույց տրված բուժօգնությանը՝ կինը նույն օրը երեկոյան մահացել է հիվանդանոցում:
Նշվում է, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ: