Իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Պատմությունը հիմնականում կրկնվում է տարբեր ձևաչափերով այլ համատեքստում, բայց չեն փոխվում երկրների և տերությունների հիմնական շահերն ու հետաքրքրությունները։ Առանձին դեպքերում մեծ երկրների միջև փոքրիկ «սիրավեպերը» վտանգավոր են դառնում փոքր երկրների համար։ Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում մենք միշտ տուժել ենք և դրանից դասեր, այնուամենայնիվ, չենք քաղել։ Փաստն այն է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Թուրքիան էլ՝ նույնն է ինչ նախկինում և մնալու է այդպիսին։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։
Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով, Ռուսաստանում լավ գիտակցում են, որ ինչ-որ պահի իրենց շահերը բախվելու են Թուրքիայի հետ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պովոլժեում, որտեղ ապրում է մուսուլմանական ստվար բնակչություն։ Այսօր Թուրքիան ձգտում է առաջնորդ պետության դերը ստանձնել մուսուլմանական, թյուրքական աշխարհում և թելադրել իր խաղի կանոնները։ Այս ուղղությամբ բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում...»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: