«Եվրատեսիլ-2021»-ի Վրաստանի ներկայացուցիչը խոստացել է բռնաբարել բոլոր նրանց մայրերին, ում դուր չի եկել իր երգը
«Եվրատեսիլ-2021»-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Մանիժի ֆոնին, որին արդեն երկու շաբաթ է՝ հետապնդում են սոցցանցերում եւ նույնիսկ ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել, նման լուրերը շռայլ են թվում: Պարզվում է՝ որոշ արտիստներ պատրաստ են հանդես գալ ոչ թե զոհի, այլ ընդհակառակը՝ ուժի դիրքերից։
Տորնիկե Կիպիանին, որը պետք է Վրաստանը ներկայացնի Ռոտերդամում, Facebook-ում զայրույթի մի ամբողջ խարույկ է վառել, երբ սադրիչ գրառում է հրապարակել։
- Շատ տխուր է, որ գոյություն ունի այնպիսի իրականություն, երբ մենք ստիպված ենք օգտագործել այդ կեղտը՝ «Եվրատեսիլ» շոուն՝ երգը առաջ մղելու համար, - գրել է երաժիշտը: - Ձեր իրավունքն է նայել երաժշտական տեսահոլովակը, կամ ոչ, սակայն, եթե որեւէ մեկը ելույթից բացասական բան ասի, ես կբռնաբարեմ նրա մորը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են։
Իհարկե, անմիջապես պահանջել են պատասխանատվության ենթարկոլ կատարողին եւ ավելին՝ որակազրկել, ինչից հետո նա ջնջել է գրառումը եւ գրել նորը՝ ներողություն խնդրելով։
- Eurovision Song Contest, դու գիտես, ես քեզ սիրում եմ, - արդարացել է Տորնիկեն: - Այդ գրառումը հեյթերների համար էր։ Հեյթերներ, կբռնաբարեմ ձեր ականջը։
Վրաստանի բնակիչներն անմիջապես խնդրագիր են կազմել եւ պահանջել են որակազրկել Կիպիանիին, որը խայտառակում է երկիրը:
Այսպիսով, «Եվրատեսիլ-2021»-ը Նիդեռլանդներում կարող է ռեկորդային ինքնաբացարկ գրանցել։ Դեռեւս Վրաստանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց մասնակցին հանել էին մրցույթից։ Իսկ Բելառուսը ներկայացնող խմբին քաղաքականացվածության համար կազմկոմիտեն արգելափակել է։ Այդ կապակցությամբ Մինսկը նույնպես չի բացառում երգի մրցույթի բոյկոտի հավանականությունը։