Բեյոնսեն թարմացրել է կանանց շրջանում «Գրեմմի» մրցանակների քանակի ռեկորդը
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն թարմացրել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում կանանց շրջանում հաղթանակների թվով ռեկորդը, հայտնում է CBS հեռուստաալիքը։
63-րդ մրցանակաբաշխության ընթացքում երգչուհին հաղթանակ է տարել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, ինչպես նաեւ «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում՝ «Black Parade» կոմպոզիցիայի համար։
Բաց այդ՝ նա հաղթանակ է տարել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝ Megan Thee Stallion երգչուհու հետ կատարելով «Savage» երգը։
Հիմա արդեն Բեյոնսեն «Գրեմմի» 28 արձանիկ ունի եւ գերազանցում է քանթրի երգչուհի Էլիսոն Քրաուսի ռեկորդը։ Անվանակարգերում ամենաշատ հաղթանակների ռեկորդն այս պահին պատկանում է դիրիժոր Գեորգ Շոլթիին, որը 31 հաղթանակ ունի։
2010թ․-ին «Գրեմմի» 52-րդ մրցանականաբաշխությանը Բեյսոնսն մեկ տարվա համար 10 մրցանակ է ստացել, ինչը եւս ռեկորդ է դարձել: