Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին
Մարտի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին: Այս մասին հայտնում են դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Ա․ Թումանյանը ներկայացրեց 2020թ․ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված վիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։
ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր զորակցությունը հայտնեց Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր վիճակի հաղթահարման գործում՝ մաղթելով ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության շուտափույթ հաստատում։