Ֆրանչեսկո Տոտին կորոնավիրուսի ծանր ընթացք է ունեցել․ երկկողմանի թոքաբորբ, հազ, 40 աստիճան ջերմություն
«Ռոմայի» նախկին խաղացող, լեգենդար իտալացի Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է 24 օր պայքարել կորոնավիրուսի դեմ։
«Ամբողջովին առողջանալու համար պահանջվեց 24 օր։ Հիվանդության ծանր ընթացք ունեցա, կորոնավիրուսի ագրեսիվ տեսակ էր մոտս՝ երկկողմանի թոքաբորբ, հազ, 40 աստիճան ջերմություն։ Ինձ առաջարկեցին տեղափոխվել հիվանդանոց, բայց ես հրաժարվեցի։ Վախեցա, որ տեղի կունենա նույնը, ինչ հորս հետ։ Դեղերի միջոցով մի կերպ բուժվեցի, բայց շատ բարդ էր։
Փորձում էի ննջասենյակից դուրս չգալ։ Գրեթե մեկ ամիս տեւեց այդ մղձավանջը։ Երեխաներր, այգեպանը, տան աշխատակիցները վարակվեցին։ Շուրջս բոլորը տարան հիվանդություն»,- Տոտիի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն։
Տոտիի 76-ամյա հայրը կորոնավիրուսից մահացել էր 2020թ․ հոկտեմբերին։