Սպորտային հագուստ, արեւոտ Երեւան․ Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երեւանյան զբոսանքից լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սպորտային հագուստ․ սպիտակ հուդի, կապույտ տաբատ, մոխրագույն կոշիկներ եւ վերարկու։ Գեղեցկուհու վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։
Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Իրականում երազանքները լինում են տարբեր: Երազանքը պետք է նպատակ դարձնել եւ հետագայում դարձնել իրականություն»,- հրապարակումը մակագրել էր նա։