«Կյանքն այն է, երբ սիրտդ հանգիստ է զարկում, ժպտում ես ու սիրում ինչ-որ մեկին». Սիլվա Հակոբյան
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը գունավոր հագուստ է կրում։ Նա վառ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Կյանքն այն է, երբ սիրտդ հանգիստ է զարկում, չես մտածում վատ բանի մասին, ժպտում ես ու սիրում ինչ-որ մեկին»։
Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում պատկերված էին երգչուհու ամուսինն ու դուստրը՝ Միլան։ Հայրիկը գրկել էր փոքրիկին, որը լայն ժպտում էր։ «Հայր եւ դուստր Մանուկյաններ»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։