Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը մարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանի օդային ուժերի և Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտին՝ երկու պետությունների տարածքում: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը`հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ 2021 թվականի խաղաղապահ թեմաներին նվիրված ռուս-բելառուսական առաջին համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մարտի 9-20-ը Ուլյանովսկի մարզի Պոլիվնո զորավարժարանում:
«Զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա մարտի 16-ից 19-ը: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 400 զինծառայող և Ուլյանովսկի կազմավորման շուրջ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, իսկ բելառուսական կողմից հատուկ գործողությունների ուժերի գվարդիական օդադեսանտային հարձակման կազմավորման ավելի քան 80 զինծառայող»,,-նշել են ՌԴ ՊՆ-ում:
Զորավարժություններին ներգրավվելու են երկու Ми-24 գրոհային ուղղաթիռներ և Կենտրոնական ռազմական օկրուգի 6 Ми-8 АМТШ տրանսպորտային-մարտական ուղղաթիռներ:
«Զուգահեռաբար, մարտի 15-ից մարտի 27-ը, Մինսկի մարզի Օսիպովիչսկի զորավարժարանում կանցկացվեն ռուս-բելառուսական համատեղ մարտավարական զորավարժություններ: ՌԴ-ից զորավարժություններին կմասնակցեն Պսկովի գվարդիական միավորման օդադեսանտային ուժերի Սևծովյան գվարդիական դեսանտային հարձակման գնդի շուրջ 90 զինծառայող, Բելառուսի զինված ուժերից` ավելի քան 400 հոգուց բաղկացած անձնակազմ և մոտ 100 միավոր մարտական և հատուկ տեխնիկա Վիտեբսկի առանձին գվարդիական օդադեսանտային միավորումից»,-նշել են ՌԴ ՊՆ-ում: