Ղազախստանը կփորձարկի Թուրքիայից ներկրված զինատեսակներ՝ ընդգծելով թուրքական սպառազինության նկատմամբ հետաքրքրության աճը
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ փորձարկելու է Թուրքիայից ներկրված զրահափոխադրիչները և հեռավար զենքային համակարգերը, հայտնում է Ahval–ը՝ հղում տալով Ղազախստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը:
Ղազախական զինուժի կողմից փորձարկված Arma 8 x 8 զրահափոխադրիչը, մշակվել է թուրքական Otokar արտադրողի կողմից: Բացի այդ, մեքենան փորձարկվել է Nefer հեռակառավարվող պտուտահաստոցով, որը տրամադրվել է ղազախական ուժերին՝ հաշվի առնելով հաճախ երկրում առկա ձմեռային պայմանները:
Այս ներկրումը Ղազախստանի կողմից թուրքական սպառազինության նկատմամբ հետաքրքրության աճի ևս մեկ նշան է, նկատում է աղբյուրը:
Փետրվարի 5-ին, թուրք և ղազախ պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ընթացքում մի շարք պայմանագրեր են կնքվել՝ այդ թվում պաշտպանական ոլորտին առնչվող: Դրանց ճշգրիտ բնույթն ու արժեքը, սակայն, հայտնի չէ:
Որոշ վերլուծաբաններ թուրք-ղազախական համագործակցությունը համարում են Կենտրոնական Ասիայում պատմականորեն գերիշխող տերություն համարվող Ռուսաստանի ազդեցությունը մեղմելու միջոց: