Շեր. Ես Մադոննային երբեք չեմ ատել
Շերը վերջապես որոշել է խոսել իր և Մադոննայի հարաբերությունների մասին: Reddit վեբ կայքին տված նոր հարցազրույցում 67-ամյա Շերը խոսել է Մադոննայի մասին:
«Ես երբեք Մադոննային չեմ ատել, պարզապես համարել եմ նրան անպատկառ: Ընդհանուր առմամբ ես հարգանքով եմ վերաբերվում նրան»:
Նախորդ շաբաթ տված հարցազրույցներից մեկում Շերը նշել է, որ Մադոննան ճանապարհ է հարթել ներկայիս շատ հայտնի աստղերի, այդ թվում՝ Լեդի Գագայի համար:
Reddit-ի այն հարցին, թե ինչպիսին են իր և Մադոննայի հարաբերությունները, Շերը պատասխանել է.
«Իրականում ես կարծում եմ, որ Մադոննան իմ իմացած ամենալավ արտիստներից մեկն է: Ես հավանություն չեմ տալիս ամեն ինչին, ինչ նա անում է և դա փաստ է, բայց Մադոննան միշտ բարձունքում է»: