Ստրանջայի մրցաշար. Հայաստանի հավաքականը 4 մեդալով կվերադառնա հայրենիք
Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունը մարտի 1-ին կլինի Երևանում։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:։
Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։
«Ընդ որում Նարեկն արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ՝ այնպես էլ եզրափակիչում շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհեցին տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին»,- ասվում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Պատվո հարթակ բարձրացան նաև 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Մրցանակակիր դարձած 4 հայ մարզիկներից 3-ը ներկայացնում են բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան։