Ռոնալդուի կատուն Թուրինում ընկել է ավտոմեքենայի տակ, բուժում է ստանում Իսպանիայում
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի կատուն Թուրինում ընկել է ավտոմեքենայի տակ, հաղորդում է Marca-ն։ Ռոնալդուի մասնավոր ինքնաթիռով կատուն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ կստանա բուժում։
Նշվում է, որ Պեպե մականունով կատուն Ռոնալդուն ձեռք է բերել 2 տարի առաջ, դրանցից աշխարհում կա ընդամենը 8 հատ։ Սֆինքս տեսակի այդ կատվի գինը 3 հազար եվրո է։