Ռուսաստանի պետական պարտքը 2020 թ. աճել է շուրջ 40%-ով
Ռուսաստանի պետական պարտքը 2020 թ. աճել է շուրջ 40%-ով` հասնելով 19 տրիլիոն ռուբլիի, որը ՀՆԱ-ի 17.8%-ն է կազմում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Հաշվեքննիչ պալատի հրապարակած տվյալներին:
Ըստ այդ տվյալների՝ աշխարհի երկրների պետական պարտքը հասել է համաշխարհային ՀՆԱ-ի 98%-ին:
Ներքին պետական պարտքը աճել է ավելի քան 4.6 տրիլիոն դոլարով կամ 45.4%-ով, արտաքին պարտքն արտասահմանյան արժույթով՝ 1.9 միլիարդով կամ 3.5%-ով: