ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Հարժիս գյուղից Տաթեւի խաչմերուկն ընկած հատվածը երկկողմանի փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» եւ Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս գյուղից Տաթեւի խաչմերուկն ընկած հատվածը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար, մնացածի համար՝ բաց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։