Շախմատի Հայաստանի առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Մամիկոն Ղարիբյանին։ Այդ մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
2-3-րդ հորիզոնականները բաժանող Արման Փաշիկյանի և Տիգրան Հարությունյանի դիմակայությունում ուժեղ գտնվեց ավելի փորձառու Փաշիկյանը։ 5-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Զավեն Անդրիասյանը։ Ռոբերտ Հովհաննիսյան – Մանուէլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան – Շանթ Սարգսյան և Սամվել Տեր-Սահակյան – Տիգրան Լ․ Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։
Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։ Արման Փաշիկյանը 4 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։
Մեկօրյա հանգստից հետո այսօր կկայան 6-րդ տուրը։
Հայաստանի կանանց առաջնության 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Մարիա Գևորգյանի հետ։ Այդ մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Վերոնիկա Խաչատրյանը առավելության հասավ Աստղիկ Հակոբյանի նկատմամբ։ Հաղթանակներ տոնեցին նաև Նարե Առաքելյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Խաչատրյանը։
5-րդ տուրից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է Սուսաննա Գաբոյանը, Վերոնիկա Խարատրյանը 3,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գևորգյանը, Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Մկրտչյանը 3-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները: