Հայաստանի առաջնություն. Հովհաննես Գաբուզյանը և Սուսաննա Գաբոյանը՝ առաջատարներ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող շախմատի Հայաստանի առաջնության 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը:
5-րդ տուրում Գաբուզյանը սևերով հաղթել է մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին և վաստակել 4.5 միավոր:
Արման Փաշիկյանը սպիտակներով պարտության է մատնել Տիգրան Հարությունյանին, իսկ Զավեն Անդրիասյանն ուժեղ է գտնվել Լևոն Բաբուջյանից: Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան - Մանուէլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան - Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Արման Փաշիկյանը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ 3-5-րդ տեղերը բաժանող Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 3-ական միավոր:
Կանանց Հայաստանի առաջնությունում 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է Սուսաննա Գաբոյանը, որը վաստակել է 4 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Վերոնիկա Խաչատրյանն ունի 3.5 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Մկրտչյանը՝ 3-ական:
Փետրվարի 21-ին մրցաշարում հանգստյան օր է: 6-րդ տուրը կանցկացվի փետրվարի 22-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոններն են Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գևորգյանը: