Արման Փաշիկյանը Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի առաջնությունը:
Երեկ կայացած 3-րդ տուրում առաջնության երկու առաջատարներից Արման Փաշիկյանը սև խաղաքարերով հաղթեց Զավեն Անդրիասյանին, իսկ մյուս առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Հովհաննես Գաբուզյանին։ 3-րդ տուրում առաջին հաղթանակը գրանցեց մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը։ Հայկ Մարտիրոսյան – Տիգրան Պետրոսյան, Շանթ Սարգսյան – Մանուէլ Պետրոսյան և Սամվել Տեր-Սահակյան – Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով միանձնյա գլխավորում է Արման Փաշիկյանը։ Հովհաննես Գաբուզյանը 2,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 2-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները։