Ինչու է ընդհանրապես Օնիկ Գասպարյանը ենթարկվել Փաշինյանին այն դեպքում, երբ նա կարող էր դառնալ գերագույն գլխավոր հրամանատար միայն այն դեպքում, եթե Հայաստանն Ադրբեջանին հայտարարեր պատերազմ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն առաջ քաշեց բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են անմիջապես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Այդ հարցերից է, թե ինչո՞ւ հայկական բանակի կեսից ավելին մնացել է զորանոցներում և չի մասնակցել ռազմական գործողություններին: Հաջորդ հարցն այն է, թե ինչու է ընդհանրապես Օնիկ Գասպարյանը ենթարկվել Նիկոլին այն դեպքում, երբ Նիկոլը կարող էր դառնալ գլխավոր գերագույն հրամանատար միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ադրբեջանին հայտարարեր պատերազմ: Իսկ քանի որ նման բան տեղի չի ունեցել ռազմական գործողությունների ամբողջ պատասխանատվությունը օրենքով դրված է Օնիկ Գասպարյանի վրա: Հետևապես, նա ոչ միայն Նիկոլին պետք է ուղարկեր ռուսական հայտնի հասցեով, այլև կալանավորեր, ինչպես Նիկոլին, այնպես էլ նրա՝ ամեն տեղը քիթը խոթող կնգան՝ ռազմական գործողություններին միջամտելու համար:
Սակայն Օնիկ Գասպարյանը դա չարեց, թեև, ասում են մեկ-երկու անգամ հրաժարվեց Նիկոլի կարգադրությունները իրականացնել և շպրտեց լսափողը: Այնուամենայնիվ, հավանաբար դեր խաղաց այն, որ Օնիկ Գասպարյանը և Նիկոլը «զեմլյակներ» էին, և Նիկոլը, առաջ քաշելով Օնիկին և նշանակելով շտաբի պետ, վերջինից ստացել է երաշխիքներ, որ նա ցանկացած դեպքում անձնական նվիրվածություն կցուցաբերի կապիտուլյանտին: Բայց հիմա, ըստ օրենքի, գլխավոր կապիտուլյանտ կոչման համար Օնիկ Գասպարյանը նույնքան «արժանի» թեկնածու է, որքան Նիկոլը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: