ՏԻՄ համակարգը վերացնում են. Շատ վտանգավոր փոփոխություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է շատ վտանգավոր փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում: Կառավարությունն առաջարկում է օրենքում այսպիսի ձևակերպում ավելացնել. «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: Ստացվում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը վերացվում է, և Հայաստանի համայնքապետերին այլևս նշանակելու են վարչապետն ու մարզպետները: Հիմա արդեն պարզ է, թե ինչու է երկարաձգվում ռազմական դրությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: