«Սպիտակամորթ ռասիստների շարժումն ԱՄՆ-ի ներսում ամենամեծ ահաբեկչական սպառնալիքն է»․ Բայդեն
Սպիտակամորթների գերազանցության կողմնակիցները վտանգավոր են հասարակության համար, իսկ նրանց շարժումն ԱՄՆ-ի ներսում ամենամեծ ահաբեկչական սպառնալիքն է: Այս մասին Միլուոքի քաղաքում (Վիսկոնսին նահանգ) ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է CNN-ը։
Բայդենը «Կու Կլուքս Կլան» ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպության կողմնակիցներին անվանել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդիկ»:
«Դա ամենամեծ ներքին ահաբեկչական սպառնալիքն է Ամերիկայում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նրա վստահմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմը կուսումնասիրի բնակչության որոշակի խմբերում այդ շարժման տարածման ազդեցությունը:
«Դա մեր գոյության անեծքն է։ Նրանք միշտ էլ եղել են։ Նրանք իրականում խելագար են, նրանք վտանգավոր մարդիկ են»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել ներքին ծայրահեղականների դեմ պայքարը։